Ինչու՞ սովորել 1C ծրագիրը

Apr 30, 2025

Այսօր աշխատաշուկան զարգանում է աննախադեպ տեմպերով։ Նոր մասնագիտություններ, նոր պահանջներ, նոր հմտություններ։ Եթե ցանկանում եք դառնալ մրցունակ մասնագետ և հեշտությամբ գտնել աշխատանք, ապա անհրաժեշտ է տիրապետել ժամանակակից գործիքների, որոնցից ամենապահանջվածներից է 1C ծրագիրը։

Ինչու՞ սովորել 1C ծրագիրը

  • Ժամանակի և ռեսուրսների խնայողություն- 1C-ը նախատեսված է բիզնես գործընթացների ավտոմատացման համար։ Հաշվապահական, առևտրային և ֆինանսական գործառույթների ավտոմատացումը թույլ է տալիս զգալիորեն կրճատել աշխատանքի ժամանակը և նվազեցնել ռեսուրսների օգտագործումը։ Այսպիսով, կազմակերպությունները դառնում են ավելի արդյունավետ, իսկ աշխատակիցները կարողանում են կենտրոնանալ ավելի կարևոր և ստեղծագործական խնդիրների վրա։
  • Համապարփակ լուծումներ տարբեր ոլորտների համար- 1C-ի լուծումները կիրառվում են ամենատարբեր ոլորտներում՝ մեծածախ և մանրածախ առևտուր, արտադրություն, ծառայությունների ոլորտ, շինարարություն և այլն։ Ծրագիրը կարող է հարմարեցվել կազմակերպության հատուկ կարիքներին, ինչն այն դարձնում է պրակտիկ գործիք ցանկացած բիզնեսի համար։
  • Նոր հնարավորություններ կարիերայում- 1C ծրագրի իմացությունը մեծապես արժևորվում է բազմաթիվ ընկերությունների կողմից։ Տիրապետելով այս ծրագրին՝ Դուք կդառնաք մրցունակ և պահաջնված մասնագետ աշխատաշուկայում։

iNFOEXPERT ACADEMY-ն առաջարկում է մասնագիտական 1C դասընթացներ՝

  • 1C: Հաշվապահություն 8.3
  • 1C: Առևտրի կառավարում
  • 1C: Աշխատավարձ և կադրերի կառավարում

Գրանցվե´ք հիմա և սկսե´ք Ձեր մասնագիտական զարգացման ուղին iNFOEXPERT ACADEMY-ում՝ https://www.infoexpertacademy.am/apply-now/index