ԲԼՈԳ Բացահայտի՛ր ավելին
Ինչու՞ ստեղծվեց iNFOEXPERT Ակադեմիան Jan 15, 2025

iNFOEXPERT ընկերությունն արդեն 28 տարի գործում է ՀՀ շուկայում՝ հանդիսանալով բիզնես գործընթացների ավտոմատացման առաջամարտիկ։ Մեր թիմը զբաղվում է նորարարական և անհատականացված լուծումների ներդրմամբ՝ օգնելով հայաստանյան ընկերություններին՝ բարելավելու իրենց աշխատանքի արդյունավետությունն ու որակը։ 28 տարիների ընթացքում մենք կուտակել ենք հսկայական գիտելիքներ և արժեքավոր փորձ, որոնք մեծ պահանջարկ ունեն գործընկեր կազմակերպությունների կողմից։ Հաճախ էինք ստանում հարցեր և առաջարկներ՝ մեր փորձն ու գիտելիքները ոլորտի այլ մասնագետներին փոխանցելու վերաբերյալ և հենց այս մեծ պահանջարկն էլ նպաստեց iNFOEXPERT Ակադեմիայի հիմնադրմանը։ Մեր նպատակը դարձավ ոչ միայն գործնականում մեր փորձն ու գիտելիքները կիրառելը, այլև՝ ստեղծել մի հարթակ, որտեղ ոլորտում գործունեություն ծավալող մասնագետները կկարողանան սովորել բիզնես գործընթացների ավտոմատացման կարևորագույն գործիքները՝ 1C և Bitrix24 համակարգերի միջոցով։

iNFOEXPERT Ակադեմիան ստեղծվեց մի կարևոր գաղափարով՝ դառնալ այնպիսի կրթական կենտրոն, որը հագեցած է ոլորտի լավագույն մասնագետներով և պրակտիկ ուսուցման համակարգերով։ Ակադեմիայում անցկացվող դասընթացների շնորհիվ մեր ուսանողները դառնում են մեր մեծ փորձի և գիտելիքների կրողը, ինչը նպաստում է նրանց մասնագիտական առաջընթացին։

Բարի գալուստ iNFOEXPERT Ակադեմիա

Կրթություն առանց սահմանների

Մեր դասընթացները Nov 25, 2024

iNFOEXPERT Ակադեմիան շուկայում առանձնանում է կրթության նկատմամբ իր յուրահատուկ մոտեցմամբ՝ այն դարձնելով լավագույն ընտրությունը բիզնես ոլորտում գիտելիքներ ստանալու հարցում։

 Ակադեմիայում իրականացվում են հետևյալ դասընթացները՝

  • 1C: Հաշվապահություն 8.3

Ծրագիր, որը մեծ պահանջարկ ունի հաշվապահների և ֆինանսիստների կողմից։

  • 1C: Առևտրի կառավարում

Այս ծրագիրը հնարավորություն է տալիս ամենաճկուն կերպով կառավարել վաճառքները, պատվերների քանակները, պահեստային պաշարների մնացորդները, զեղչային և գնային համակարգերը և այլ։

  • 1C: Աշխատավարձ և կադրերի կառավարում

Մարդկային ռեսուրսների կառավարիչների համար ամենարդյունավետ ծրագիրը, որը հնարավորություն է տալիս կառվարել աշխատակազմի, աշխատավարձի, աշխատանքի արդյունավետության և մոտիվացիոն համակարգերի հետ կապված հարցերը։

  • Bitrix24

Կառավարչական գործիք է՝ նախատեսված ցանկացած չափի և ոլորտի ընկերության համար, որի միջոցով հնարավոր է առավել մրցունակ դարձնել բիզնես գործընթացների համակարգումը և ավտոմատացումը:

iNFOEXPERT Ակդեմիայում կրթություն ստանալու, նոր գիտելիքներով զինվելու և պարզապես մասնագիտական հմտությունները կատարելագործելու համար անցե՛ք հղումով և գրանցվե՛ք Ձեր նախընտրած դասընթացին։

Մեր պատրաստակամ թիմը կօգնի Ձեզ տեղեկատվական և տեխնիկական ցանկացած հարցի դեպքում։

iNFOEXPERT Ակադեմիա

Կրթություն առանց սահմանների

Ինչու՞ սովորել iNFOEXPERT Ակադեմիայում Nov 18, 2024

Մեր դասընթացների հիմքում դրված են երեք կարևոր սկզբունքներ՝

Փորձառու մասնագետներ - մեզ մոտ դասավանդում են ոլորտի փորձառու մասնագետներ, ովքեր գիտեն՝ ինչպես հասնել լավագույն արդյունքի։

Դասավանդման ժամանակակից մեթոդներ - դասընթացները հիմնված են նորագույն ուսումնական մոտեցումների վրա, ինչը թույլ է տալիս արագ և արդյունավետ յուրացնել նյութը։

Աշխատանքի հնարավորություն - դասընթացներն ավարտելուց հետո, լավագույն ուսանողներին, iNFOEXPERT ընկերության կողմից հնարավորություն է ընձեռվում դառնալու ոլորտի առաջատար ընկերության աշխատակիցը։

Մեր դասընթացները նախատեսված են ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու մասնագետների համար, ովքեր պարզապես ցանականում են կատարելագործել իրենց մասնագիտական հմտությունները և հետ չմնալ ոլորտի նորարարություններից։ Մենք կարևորում ենք նաև մեր ուսանողների հարմարավետությունը։ Ակադեմիայում ստեղծված է այնպիսի կրթական միջավայր, որն ապահովված է բոլոր անհրաժեշտ ռեսուրսներով և ուսանողները կարող են լիարժեք կենտրոնանալ իրենց ուսման վրա։

iNFOEXPERT Ակադեմիայում կրթությունն ուղղված է շուկայում պահանջարկված և մրցունակ մասնագետներ պատրաստելուն, ովքեր կկարողանան վերափոխել բիզնես գործընթացները՝ նորագույն տեխնոլոգիաներով և արդյունավետ լուծումներով։

iNFOEXPERT Ակադեմիա

Կրթություն առանց սահմանների

Շարունակական կրթության կարևորությունը մեր կյանքում Jan 27, 2025

Այսօր ավելի քան երբևէ կրթությունը դարձել է հաջողության հիմնասյուն։ Աշխատաշուկան արագ զարգանում է, տեխնոլոգիաները փոխում են ամեն ինչ, և նոր հմտությունների ձեռքբերումը դառնում է անհրաժեշտություն։ Շարունակական կրթությունը ոչ միայն օգնում է պահպանել մրցունակությունը, այլև էապես փոխում է յուրաքանչյուրի կյանքը։

Ինչպե՞ս է շարունակական կրթությունը փոխում Ձեր կյանքը.

• Կրթությունն այն բանալին է, որը կարող է բացել նոր հնարավորությունների դռները։ Յուրաքանչյուր նոր հմտություն կամ ձեռք բերած գիտելիք մեծացնում է Ձեր արժեքը որպես մասնագետ, նպաստում կարիերայի առաջխաղացմանը, օգնում կառուցել ամուր հարաբերություններ և զբաղեցնել Ձեր տեղը աշխատաշուկայում։

• Շարունակական կրթությունը ոչ միայն հմտություններ է տալիս, այլև մեծացնում է Ձեր ինքնավստահությունը։ Եթե Դուք մշտապես ձեռք եք բերում նոր գիտելիքներ և հմտություններ, Ձեր վստահությունը մեծանում է, և կարող եք ավելի հաստատուն քայլերով հաղթահարել նոր մարտահրավերները։

• Շարունակական կրթությունը հնարավորություն է տալիս մշտապես հարմարվել փոփոխություններին, տիրապետել նոր գործիքների և տեխնոլոգիաների, որոնք կօգնեն Ձեզ մնալ շուկայում պահանջարկված և մրցունակ։

• Կրթությունը անհատական աճի հիանալի միջոց է։ Կրթության միջոցով Դուք ոչ միայն զարգացնում եք նոր հմտություններ, այլև՝ զարգացնում եք սեփական մտածելակերպը, սովորում՝ նորարարական մոտեցումներ կիրառել խնդիրների լուծման գործում և գտնել նոր ուղիներ, որոնք կբացեն նոր հեռանկարներ։

 Եթե ցանկանում եք փոխել Ձեր կյանքը, սկսե՛ք սովորելուց։ Կրթությունն ամենակարևոր ներդրում է, երկարաժամկետ հաջողությունների գրավականը։
 
 iNFOEXPERT Academy-ում Ձեզ առաջարկվում են ժամանակակից գործնական դասընթացներ, որոնք կօգնեն զարգացնել և ձեռք բերել նոր հմտություններ և հասնել Ձեր մասնագիտական նպատակներին։

Սկսե՛ք սովորել հենց այսօր և բացահայտե՛ք նոր հնարավորություններ Ձեր մասնագիտական և անձնական զարգացման համար։

Անվանական կրթաթոշակի մրցույթ 2025 Mar 17, 2025

Կարևորելով որակյալ կրթության և փորձառու մասնագետների առկայությունը՝ iNFOEXPERT ընկերությունը հայտարարում է 2025 թվականի անվանական կրթաթոշակի մրցույթ՝ նախատեսված ՀՊՏՀ-ի և ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողների համար։ Մրցույթը հնարավորություն է ընձեռում լավագույն ուսանողներին ստանալ ֆինանսական աջակցություն, զարգացնել մասնագիտական հմտությունները ոլորտի առաջատար ընկերությունում, որն արդեն 28 տարի գործում է ՀՀ շուկայում։

Ովքե՞ր կարող են մասնակցել մրցույթին․

  • ՀՊՏՀ-ի «Հաշվապահական հաշվառում և աուդիտ», «Ֆինանսներ», «Կառավարում» ֆակուլտետների 1-4-րդ կուրսի ուսանողներ,
  • ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի «Հաշվապահական հաշվառում», «Ֆինանսներ» մասնագիտության 2-3-րդ կուրսի ուսանողներ,
  • Ուսանողներ, որոնց ՄՈԳ-ը 15.8 և ավելի բարձր է, և ովքեր չունեն աշխատանքային զբաղվածություն։

Ի՞նչ կստանան ուսանողները` մասնակցելով մրցույթին.

  • Անվանական կրթաթոշակ՝ 250.000 դրամ մեկ ուսումնական տարվա համար,
  • Անվճար մասնակցություն iNFOEXPERTACADEMY-ում կազմակերպվող դասընթացներին,
  • Փորձառության հնարավորություն,
  • Ներգրավվածություն iNFOEXPERT ընկերության կամավորական աշխատանքներին,
  • Լավագույններին աշխատանքի առաջարկ iNFOEXPERT ընկերության կողմից:

 Ինչպե՞ս մասնակցել մրցույթին.

  • Լրացնել մասնակցության դիմում-հայտը
  • Ներկայացնել ինքնակենսագրական (CV)
  • Մասնակցել և հաջողությամբ հաղթահարել iNFOEXPERT ընկերության կողմից կազմակերպված հարցազրույցի փուլերը և թեստավորումը:

Դիմելու վերջնաժամկետները

Կրթաթոշակի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը մինչև 2025թ․-ի ապրիլի 15-ը ներառյալ։

Դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է անցնել համապատասխան հղումով`

Մաղթում ենք հաջողություն բոլոր մասնակիցներին՝ թող այս մրցույթը լինի ձեր նպատակների իրականացման սկիզբը։