iNFOEXPERT ACADEMY-ն նորարարական և առաջատար կրթական համալիր է, որը միտված է կրթությունը հասցնելու նոր մակարդակի:
Ակադեմիայում ուսումնական գործընթացի կազմակերպումը հիմնված է անհատական մոտեցման սկզբունքի վրա։
Ակադեմիայում ուսանելու առավելություններն են՝
- դասընթացներ՝ արդի կրթության որակի պահանջներին համահունչ,
- դասընթացավարներ՝ բացառապես ոլորտի բարձրակարգ մասնագետներ,
- գիտելիք՝ այստեղ Դուք ձեռք կբերեք կիրառական գիտելիքներ, պրակտիկ գործիքներ/լուծումներ և հմտություններ,
- կապեր՝ նոր կապեր ձեռք բերելու և ոլորտի լավագույնների հետ շփվելու հնարավորություններ,
Ակադեմիայում ուսանելու արդյունքում՝
- կձևավորվի վերլուծական մտածողություն,
- ձեռք կբերեք ժամանակի պահանջներին համահունչ գիտելիքներ և հմտություններ,
- կդառնաք ոլորտի առաջատարը և նորարարը։
iNFOEXPERT ACADEMY-ի արժեքներն են՝
- պրոֆեսիոնալիզմ,
- պատասխանատվություն,
- նորարարություն,
- ճկունություն,
- շարունակական զարգացում,
- հոգատարություն։