Դասընթացներն անցկացվում են միայն խմբայի՞ն տարբերակով։
Ակադեմիայում կարող եք սովորել ինչպես խմբային, այնպես էլ` անհատական և կորպորատիվ տարբերակներով։
Ի՞նչ առավելություններ է ընձեռում iNFOEXPERT ACADEMY-ում սովորելը։
Շուկայում միակ Ակադեմիան է, որտեղ սովորելու ընթացքում Դուք ունեք այսքան առավելություններ՝ ազատ հասանելիություն 1С բազային սովորելու ողջ ընթացքում և ևս 1 ամիս՝ ավարտելուց հետո, 20% զեղչ ծրագրի արժեքից՝ այն գնելու դեպքում, 20% զեղչ՝ արցախցիներին, 50% զեղչ՝ հաշվապահություն և/կամ ֆինանսներ մասնագիտությունն ընտրած ուսանողներին, աշխատանքի առաջարկ լավագույններին, երկլեզու՝ հայերեն և անգլերեն, հավաստագրի տրամադրում։
Արդյո՞ք դասընթացի նյութերը հասնելի են։
Բոլոր դասընթացները ձայնագրվում են և տեղադրվում համապատասխան հարթակում, որտեղ Դուք ունեք ազատ հասանելիություն 1 ամիս ժամկետով:
Արդյո՞ք կարող եմ հեշտությամբ աշխատանք գտնել դասընթացն ավարտելուց:
Փորձը ցույց է տալիս, որ iNFOEXPERT ACADEMY-ի դասընթացները շուկայում ամենապահանջվածն են և հեռանկարայինը։ Դուք դառնում եք առաջատար մասնագետներից մեկը, իսկ լավագույններն աշխատանքի առաջարկ ստանում են iNFOEXPERT ընկերության կողմից։
Ի՞նչ արժե մեկ դասընթացը:
Խմբային դասընթացում 1 անձի մասնակցությունն արժե 85․000 դրամ, իսկ անհատական դասընթացն արժե 150․000 դրամ։
Արդյո՞ք մասնակիցները գնահատվում են:
Այո՛, յուրաքանչյուր դասընթաց ավարտվում է քննությամբ, որի համար մասնակիցը գնահատվում է։ Գնահատականն արտացոլվում է հավաստագրում։