ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

«ՇՈՂԵՐՍՈՖԹ» ՍՊԸ, ՀՎՀՀ 00650087, Վիկտոր Համբարձումյան փ․, 113շ․, 2-րդ հարկ, Արաբկիր 0033, Երևան, Հայաստան Տնօրեն՝ Շողիկ Հարությունյան

Ապրանքի/ծառայության դիմաց վճարման, հետ վերադարձի և պատվերը չեղարկելու մանրամասն պայմաններ

Վճարում իրականացվելու է այն դեպքում, երբ պոտենցիալ մասնակիցը ցանկություն կունենա գնելու դասընթացը օնլայն՝ կայքի միջոցով։ Պատվերը չեղարկելու դեպքում ընկերությունը որևէ գումար/միջնորդավճար չի գանձելու հետ վերադարձի ժամանակ, եթե դա տեղի կունենա պատվերը հաստատելուց անմիջապես հետո։ Մնացած բոլոր դեպքերում գումարի հետ վերադարձը կլինի մասնակցած դասընթացների քանակի հաշվարկով։

Կայքի/Հավելվածի հիմնական գործունեություն, վաճառքի պայմաններ

Սույն կայքը՝ www.infoexpertacademy.am ունի կրթական և ինֆորմացիոն բնույթ: Կայքը եռալեզու է (հայերեն, անգլերեն, ռուսերեն), առկա է մանրամասն տեղեկատվություն iNFOEXPERT ACADEMY-ի կողմից իրականացվող դասընթացների և դասընթացավարների վերաբերյալ։ Կայքում յուրաքանչյուր օգտատեր կունենա իր «Անձնական էջը», որը կստեղծի մի քանի տվյալներ լրացնելուց հետո։ Կայքի միջոցով վաճառքի գործընթացը սկսվում է, երբ պոտենցիալ թեկանծուն/դասընթացի մասնակիցը ցանկություն է ունենում օնլայն կատարել դասընթացի գնում։

Քարտապանի մասին ինֆորմացիայի գաղտնիության քաղաքականություն

iNFOEXPERT ACADEMY-ին կարևորում է յուրաքանչյուր օգտատիրոջ անձնական և քարտային տվյալների գաղտնիության պահպանումը։ Օգտատերը (Քարտապանը) կարող է տրամադրել անձնական տվյալները միայն սեփական կամքով և ցանկությամբ՝ իր անձնական էջը լրացնելու ժամանակ, ակադեմիայի նորություններին բաժանորդագրվելիս, կայքի հետադարձ արագ կապի ծառայության (չատի) միջոցով iNFOEXPERT ACADEMY-ի հետ հաղորդակցվելիս, իսկ քարտի վերաբերյալ տվյալները տրամադրում է միայն դասընթաց գնելիս։ Կայքում առկա է «Գաղտնիության քաղաքականություն» բաժին, և որևէ օգտատիրոջ իրավունք չի կարող խախտվել կամ նրա մասին տեղեկատվությունը հանրայնացվել՝ առանց նրա կամքի, ցանկության և համաձայնության։

Պրոդուկտներ և գներ

Դասընթացները կարող են անցկացվել օնլայն, օֆֆլայն և հիբրիդ տարբերակներով։ Դասընթացները կարող են ընթանալ ինչպես անհատական, այնպես էլ՝ թիմային։

Բոլոր վերոնշյալ դասընթացներն ունեն ֆիքսված արժեք՝

  • 85․000 ՀՀԴ թիմային դասընթացների համար
  • 150․000 ՀՀԴ անհատական դասընթացների համար

iNFOEXPERT ACADEMY-ն առաջարկում է դասընթացներ թե՛ սկսնակ, և թե՛ փորձառու մասնագետների համար հետևյալ թեմաներով՝

  • 1C: Հաշվապահություն 8.3
  • 1C: Աշխատավարձ և կադրերի կառավարում
  • 1C: Առևտրի կառավարում
  • Bitrix24 CRM վաճառք, մարքեթինգ