iNFOEXPERT ընկերությունն արդեն 28 տարի գործում է ՀՀ շուկայում՝ հանդիսանալով բիզնես գործընթացների ավտոմատացման առաջամարտիկ։ Մեր թիմը զբաղվում է նորարարական և անհատականացված լուծումների ներդրմամբ՝ օգնելով հայաստանյան ընկերություններին՝ բարելավելու իրենց աշխատանքի արդյունավետությունն ու որակը։ 28 տարիների ընթացքում մենք կուտակել ենք հսկայական գիտելիքներ և արժեքավոր փորձ, որոնք մեծ պահանջարկ ունեն գործընկեր կազմակերպությունների կողմից։ Հաճախ էինք ստանում հարցեր և առաջարկներ՝ մեր փորձն ու գիտելիքները ոլորտի այլ մասնագետներին փոխանցելու վերաբերյալ և հենց այս մեծ պահանջարկն էլ նպաստեց iNFOEXPERT Ակադեմիայի հիմնադրմանը։ Մեր նպատակը դարձավ ոչ միայն գործնականում մեր փորձն ու գիտելիքները կիրառելը, այլև՝ ստեղծել մի հարթակ, որտեղ ոլորտում գործունեություն ծավալող մասնագետները կկարողանան սովորել բիզնես գործընթացների ավտոմատացման կարևորագույն գործիքները՝ 1C և Bitrix24 համակարգերի միջոցով։
iNFOEXPERT Ակադեմիան ստեղծվեց մի կարևոր գաղափարով՝ դառնալ այնպիսի կրթական կենտրոն, որը հագեցած է ոլորտի լավագույն մասնագետներով և պրակտիկ ուսուցման համակարգերով։ Ակադեմիայում անցկացվող դասընթացների շնորհիվ մեր ուսանողները դառնում են մեր մեծ փորձի և գիտելիքների կրողը, ինչը նպաստում է նրանց մասնագիտական առաջընթացին։
Բարի գալուստ iNFOEXPERT Ակադեմիա
Կրթություն առանց սահմանների